Սամվել Կարապետյանը Հայաստան է գալիս. մանամասներ. Armdaily.am
Այսօր գիշերը Հայաստան է գալիս «Տաշիր» ընկերության համասեփականատեր Սամվել Կարապետյանը։ Նա հանդիպումներ է ունենալու իշխանության ներկայացուցիչների հետ։Թե ինչ հարցեր են քննարկվելու, չհաջողվեց ճշտել։ Այս մասին հայտնում է armdaily.am-ը:
Ի դեպ, երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Սամվել Կարապետյանի եղբոր՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը, Մաշտոցի պուրակին կից գետնանցումում առևտրի կենտրոն է կառուցում: Նրան պատկանող «Անցումմեկ» ընկերությունն այս պահին գետնանցման տարածքում շինարարություն է անում:
Վահե Կարապետյանը այս ընկերության բաժնեմասերը գնել է չորս ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդուց՝ Ռուբեն Հարությունյանից:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...