ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում: Դեռևս այս տարվա փետրվարին հայտնել էինք, որ նույն ամսին ՊԵԿ-ում տեղի էր ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում հարթել էր ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ով մինչ այդ մրցույթը ՊԵԿ-ում աշխատում էր թափուր հաստիքի անվան տակ: Հրապարակման մեջ կանխատեսել էինք, որ ամիսների ընթացքում Նարեկ Զաքարյանը գլխավոր օպերլիազորից կդառնա որևէ վարչության պետի տեղակալ կամ հենց վարչության պետ:
Եվ ահա, օրերս՝ հունիսի 3-ին, Նարեկ Զաքարյանը նշանակվել է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ:
Այսինքն` Պեկ պաշտոնյայի զավակի համար գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դառնալու համար պահանջվեց ընդամենը 4 ամիս, մինչդեռ շարքային որևէ այլ աշխատակցի դեպքում տարիներ կպահանջվեին:
Նշենք, որ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
Դատախազությունը բողոքարկել է Վահագն Հարությունյանին չկալանավորելու դատարանի որոշումը․ Armtimes.com
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հար...
Խոշոր տուգանքներ են նախատեսվում աղբը չսահմանված վայրում թափելու համար. Իմ Քայլի պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է նոր սակագներ ու նորմեր սահմանել աղբը թափելու եւ վերամշակ...