Այս մարդիկ են բանակում աշխատավարձերի բարձրացման իրական հեղինակը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երկրում տպագրվող ՀԴՄ կտրոնների թիվը զգալիորեն ավելացել է նախորդ տարվա համեմատ: Փաշինյանը գրել է.
«Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել:
Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում:
Ուզում եմ նաեւ ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած եւ շոշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել:
Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով:) »:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...
Դատախազությունը բողոքարկել է Վահագն Հարությունյանին չկալանավորելու դատարանի որոշումը․ Armtimes.com
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հար...