«Նաիրիտի» որոշ մասնագետների տանում են Չինաստան․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․
«Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Դիլիջանում, «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ հայտնել էր, որ իր գրասենյակի ղեկավարը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» գործարան և նոր համաձայնագրեր ստորագրել՝ արտադրությունը զարգացնելու նպատակով։ «Գործարան կգնան 4 մասնագետ Հայաստանից, մեկը՝ փոխտնօրենի կարգավիճակում»,- ասել էր նա։
Այդ 4 մասնագետները «Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ են՝ հայտնեց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ «Մեր գործարանը փակեցին, հիմա էլ մասնագետներին են տանում»։ Փաստորեն, կառավարությունը տապալեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրերը, արգելակեց կոլեկտիվի ջանքերը, հիմա տանում է մասնագետներին։
Իսկ ավելի վաղ չինացիները տարել էին նաև տեխնոլոգիաները։ «Շանսի-Նաիրիտ»-ը ստեղծվել էր մեր «Նաիրիտի» տեխնոլոգիաների հիման վրա։ Հունիսի 24-ին հիմնական արտադրությունները՝ քլորոպրենի, ացետիլենի, թթուների, վաճառվելու են աճուրդով։ Տպավորություն է, որ Ավինյանը «Նաիրիտը» ոչնչացնելու հատուկ ծրագիր ուներ, որը հաջողությամբ իրագործվում է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...