Այլ
«Մեդուզա»-ի լրագրող Իվան Գոլունովի գործը կարճվել է
«Մեդուզա»-ի լրագրող Իվան Գոլունովի գործը, որին շաբաթ օրը դատարանն ուղարկեց տնային կալանքի՝ մեծաքանակ թմրանյութի իրացման եւ վաճառքի մեղադրանքով, արդեն փակված է: Նա ազատված է մեղադրանքը ոչ ապացուցված…
«Մեդուզա»-ի լրագրող Իվան Գոլունովի գործը, որին շաբաթ օրը դատարանն ուղարկեց տնային կալանքի՝ մեծաքանակ թմրանյութի իրացման եւ վաճառքի մեղադրանքով, արդեն փակված է: Նա ազատված է մեղադրանքը ոչ ապացուցված լինելու հիմնավորմամբ:
Գոլունովի նկատմամբ քրեական գործի դադարեցման մասին հայտնել են ռուսական 3 խոշորագույն լրատվական գործակալությունները՝ երկրի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեվին հղումով: Նա հայտնել է նաեւ, որ լրագրողի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները եւ արդեն այսօր՝ երեքշաբթի, նա կազատվի տնային կալանքից:
Իվան Գոլունովը, որը հայտնի է որպես Ռուսաստանում կոռուպցիոն գործերի բացահայտմամբ զբաղվող հետաքննող լրագրող, ձերբակալվել էր հունիսի 6-ին, սակայն նա հերքում էր իրեն առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ Գոլունովի պաշտպանության համար ռուսական առաջատար լրատվամիջոցները՝ ամսագրերի, թերթերի ու կայքերի դիմաշապիկին վերջինիս անունն ու նրա ազատ արձակման կոչն էին տպագրել՝ տեղի ունեցածը խայտառակություն որակելով: Գործից տեղյակ էին եւ այն մեկնաբանել էին անգամ նախագահական նստավայրում:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը վաղը և առաջիկա օրերին
Հունիսի 7-ից 11-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կա...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Հունիսի 7-11-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Հունիսի 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կար...
Ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան
Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմայ...