Ջրբացթողումներ Սևանա լճից
Սեւանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ջրբացթողումները սկսվել են հունիսի 9-ից, ու հունիսի 10-ի դրությամբ արդեն լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 1 միլիոն 405 հազար խորանարդ մետր:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 10-ին Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա:
Արփա-Սեւան թունելային ջրատարով 2019 թվականի ապրիլից մինչեւ հունիսի 10-ը Սեւանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 827 հազար խորանարդ մետր ջուր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Պարգևատրել են զինծառայողի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բա...
«Հանգիստ վերընգեք տեղներդ». Գեղարքունիքի մարզպետի գրառումը Աբովյանի միջադեպի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանգիստ վերընգեք տեղներդ, մինչև հերթով պատասխան տաք ձե...