![Հերթերից խուսափելու նպատակով օգտվեք նշված անցակետերից․ ՊԵԿ](https://auroranews.am/storage/img/base_image/old/1c24235088f47c3775734408e2835e37.webp)
Հերթերից խուսափելու նպատակով օգտվեք նշված անցակետերից․ ՊԵԿ
![Հերթերից խուսափելու նպատակով օգտվեք նշված անցակետերից․ ՊԵԿ](https://auroranews.am/storage/img/base_image/old/1c24235088f47c3775734408e2835e37.webp)
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում:
«Մասնավորապես, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ կոչ է անում սեզոնայնությամբ պայմանավորված՝ օգտվել հայ-վրացական սահմանային մյուս անցումային կետերից: Իսկ Բագրատաշենի անցակետի թողունակությունը դյուրացնելու նպատակով, Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն մաքսակետից դուրս գտնվող մաքսային հսկողության այլ տարածք, որտեղ էլ կիրականացվեն մաքսային գործառնությունները»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ: