Գիշատիչ հովազի հետ խաղացող երեխան «Ջամբո»-ի տիրոջ աղջիկն է
EcoNews բնապահպանական տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Թաշչյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է մանկահասակ երեխան խաղում վայրի հովազի հետ:
SHANTNEWS.am-ը գնացել է լուսանկարի հետքերով: «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը լրատվականի հետ զրույցում հաստատել է, որ լուսանկարի փոքրիկն իր աղջիկն է: Ավելին, Վարդանյանը կենդանիների նկատմամբ ամենևին բռնություն չի տեսնում այն լուսանկարներում, որոնք հրապարակել էր Մարիամ Թաշչյանը:
Հիշեցնենք, որ հրապարակման մեկնաբանություններում Արտյոմ Վարդանյանը հեղինակին մեղադրել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կողմնակիցը լինելու և սուտ տեղեկություններ տարածելու մեջ։ Բանավեճ էր սկսվել Արտյոմ Վարդանյանի և Ռուբեն Խաչատրյանի կողմնակիցների միջև։ Կողմերն իրար մեղադրում են այս կամ այն մարդու պատվերը կատարելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Պարգևատրել են զինծառայողի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բա...
Նախարար Արսեն Թորոսյանը ներողություն չի խնդրի Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարա...