Անվճար բուժօգնություն մինչև 18 տարեկաններին․ Թորոսյան
Հայաստանի առողջապահական բյուջեն այս տարի ավելացել է 7 միլիարդ դրամով, իսկ մյուս տարի, միջինաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, կավելանա ևս 16 միլիարդ դրամով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ սրանք աննախադեպ բարձրացումներ են։
Թորոսյանն ասաց, որ այս գումարներով ցանկանում են մի շարք փոփոխություններ իրականացնել հանրային առողջապահության համակարգում, մասնավորապես՝ երեխաների անվճար բուժօգնություն տրամադրել ոչ թե մինչև 7, այլ մինչև 18 տարեկաններին։ Դրանից բացի, ուզում են անվճար բուժօգնության իրավունքը տարածել նաև այն թոշակառուների վրա, որոնք հաշմանդամության խնդիրներ չունեն և այլն։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...