«Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանը ՔՊ-ական է եղել․ SHANTNEWS.am
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամների հետ: Հրապարակվել են Դանիելյանի և ՔՊ անդամների համատեղ լուսանկարները:
Հարցի առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ անդամ Արմեն Փամբուխչյանի հետ: Նա ևս կա լուսանկարներում:
Լրատվականը Փամբուխչյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է` Դանիելյանը նախկինում ՔՊ անդամ է եղել:
«Այո´, ՔՊ-ից է եղել, մասնակցել է հիմնադրմանը, կուսակցական չէր այդ պահին, քանի որ ՀՀ քաղաքացիություն չուներ»,- ասել է Փամբուխչյանը:
Նա նաև հաստատեց, որ Դանիելյանի հետ մտերիմ են եղել: Հարցին, թե ինչի՞ց հետո սրվեցին հարաբերությունները «Ադեկվադի» ղեկավարի հետ, Փամբուխչյանն ասաց, թե չի հիշում:
Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանին ավելի վաղ բերման էին ենթարկել ոստիկանություն Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...