Նոր պայմանավորվածություններ անօրինական ներգաղթի դեմ Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը թվիթերյան իր էջում հաղորդել է ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալու և պյմանավորվածություններ ձեռք բերելու մասին:
«Ես նրան ասել եմ, որ Տիխուանում կասեմ, որ ԱՄՆ նախագահին ցույց եմ տալիս ոչ թե բռունցք, այլ իրապես բաց ձեռք եմ ուղղում», — հավելել է նախագահը:
Ավելի ուշ, Տիխուանի հանրահավաքի ժամանակ Օբրադորը հայտարարել է, որ Մեքսիկան առաջարկել է միգրացիոն ճգնաժամի հաղթահարման առաջարկներ, ինչը մեծ հաշվով նպաստել է Վաշինգտոնում անցկացված բնակցությունների ավարտին, հաղորդում է CNN-ը: Նրա խոսքովՙ նոր հարկերը, որոնք ավելի վաղ Թրամփը սպառնում էր սահմանել Մեքսիկայից ԱՄՆ ներկրվող ապրանքատեսակների համար, երկրին կկանգնեցնեին « շատ բարդ իրավիճակում», և երկիրը ստիպված էր լինելու համապատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ից մեքիկա ներկրվող ապրանքների նկատմամբ»:
Մայիսի 6-ին, Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն 5 տոկոս մաքսատուրք է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքատեսակների նկատմամբ, և խոստացել էր, որ դրանք աճելու են այնքան ժամանակ քանի դեռ Մեքսիկայից անօրինական ներգաղթյալների հոսքը չի դադարել: Ամերիկացի առաջնորդը այս միջոցները բացատրել էր պայքարվ ոչ միայն անօրինական ներգաղթի դեմ, այլև թմրաբիզնեսի:
Այնուամենայնիվ, հունիսի 8-ին, Թրամփը հայտարարել էր, որ անորոշ ժամանակով հետաձգել է նոր մաքսատուրքերի մասին որոշումը, քանի որ ԱՄՆ-ն և Մեքսիկան նոր պայմանավորվածություն են ձեռք բերել անօրինական միգրացիայի դե մ պայքարում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Աբովյանում քաղաքապետ են ընտրում
Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաք...
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի հայերի նկատմամբ հայտնի դեպքը. Ում էր դա պետք. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկաններ...
Տավուշի Ազատամուտ համայնքը ՀՅԴ-ական ղեկավար կունենա. News am
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներո...