Քաղաքականություն

«Հանգիստ նստեք տեղներդ ու հանգստացնող թեյ խմեք». Նաիրա Զոհրաբյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին

WRed 492 դիտում
«Հանգիստ նստեք տեղներդ ու հանգստացնող թեյ խմեք». Նաիրա Զոհրաբյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կոպտագույնս օրենք է խախտում` միջամտելով Աբովյանում քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Աբովյանում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ այսօրվա միջադեպին:

Նշենք, որ մարզպետը, որ գտնվում է արձակուրդում, շրջում է ընտրական տեղամասերով, հետեւոմ ընտրությունների ընթացքին, տեղամասերից մեկում էլ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքից քաղաքացիների անուներով եւ հեռախոսահամարնեով թուղթ էր հայտնաբերել եւ դիմել էր ոստիանություն: Տվյալ ընտրական տեղամասում դիտորդները դժգոհություն էին հայտնել մարզպետի այս գործողությունից եւ արձանագրել այն: 

«Արդեն թեւավոր դարձած հայտնի խոսքով ասեմ` հանգիստ նստեք տեղներդ եւ թույլ տվեք, որ աբովյանցին իր ընտրությունը կատարի: Մարզպետը կոպտագույնս խախտում է օրենքը եւ իր բոլոր բացատրությունները, որ արձակուրդի մեջ է եւ այլն եւ այլն, դա իրեն իրավունք չի տալիս մոտենալ ընտարտեղամասին, ավելին, ինչ-որ բան անել, իրեն իրավուքն վերապահել վստահված անձանց հետ լեզվակռվի մեջ մտնելու, հանձնաժողովի անդամների մեջ լեզվակռվի մեջ մտնելու: Հասկանում եմ մարզպետի շփոթահար վիճակը, բայց նորից եմ կրկնում` հանգիստ նստեք տեղներդ, ասում եք, որ երկրում բան է փոխվել այլեւս, թույլ տվեք, որ տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ, եւ ինչպես մեզանից որեւէ մեկը, որեւէ ԲՀԿ-ական պատգամավոր իրեն թույլ չի տվել խառնվել գործընթացին, էնպես էլ որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարչական լծակ կիրառել, շրջել տեղամասերում` մտածելով, որ ինքն էնքան մեծ հեղինակություն ունի, որ իր շրջապտույտը կարող է մթնոլորտ փոխել»,- ասաց պատգամավորը: 

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մարզպետը վարչական ռեսուրս է օգտագործում, եւ նրան խորհուրդ տվեց հանգստանալ, խմել հանգստացնող թեյ: 

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը: 

Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։ 

Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Աբովյան համայնքում 14:00-ի դրությամբ 44519 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 10258-ը կամ 23.04 տոկոսը: 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից