Ավտովթարՙ Գառնի-Գեղարդ ճանապարհին. Կա տուժած
Հունիսի 9-ին, ժամը 15:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Է.Մ., ծնված 1988 թ.) և «Mercedes» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Է.Բ., ծնված 1981 թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Մ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Նմանատիպ հոդվածներ
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
ՈՒՂԻՂ. Աբովյանում քաղաքապետ են ընտրում
Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաք...
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
Տավուշի Ազատամուտ համայնքը ՀՅԴ-ական ղեկավար կունենա. News am
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներո...