Վրաստանում ՀՀ դեսպանը Ախալքալաքի և Նինոծմինդայի հայությանը վրացերեն սովորելու կոչ է արել
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը նշել է, որ շրջել է հանրապետության հայաբնակ շրջաններում և կոչ արել նրանց սովորել երկրի պետական լեզուն՝ վրացերենը:
«Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, մասնավորապես Ախալքալաքում և Նինոծմինդայում բնակչության մեծամասնությունը վրացերեն չի խոսում: Սակայն վերջերս իրավիճակի փոփոխություն եմ տեսնում: Երիտասարդները հաճախում են Թբիլիսիի համալսարաններ, և մենք ողջունում ենք դա: Ի դեպ, երբ Ջավախքում էի, կոչ արեցի քաղաքացիներին վրացերեն սովորել: Այդպես ավելի արագ կընթանա հայերի ինտեգրումը վրաց հասարակություն»,- ասել է ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Sputnik Грузия-ին տված հարցազրույցում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Աբովյանում քաղաքապետ են ընտրում
Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաք...
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
Սերժ Սարգսյանի դեմ կարող են քրեական գործեր հարուցվել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։...
ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի հայերի նկատմամբ հայտնի դեպքը. Ում էր դա պետք. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկաններ...