Նախաձեռնությունը խափանվեց. Ադրբեջանի ոստիկանությունը արգելեց քայլերթ իրականացնել դեպի Արցախի հետ սահման
Ադրբեջանի ոստիկանությունը Ռամին Հաջիլիին և իր թիմակիցներին արգելել է իրականացնել քայլերթ դեպի Արցախի հետ սահման:
Ինչպես երեկ տեղեկացրել էիք, հղում անելով ՖԲ օգտատեր, թուրք քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանին, հունիսի 5-ից Եվրոպական շարժման ղեկավար Ռամին Հաջիլին՝ մի խումբ համակիրների հետ մեկնարկել էր «Վերադարձ Ղարաբաղ» ակցիան և քայլերթով երեկ հասել Հորադիզ քաղաք: Այսօր, ժամը 16:00-ին նախատեսվում էր քայլերթով հասնել առաջնագիծ, անցնել սահմանը և ուղղություն վերցնել դեպի Շուշի: Դեռևս քայլերթը չմեկնարկած, ադրբեջանական ոստիականական ուժերը մոտեցել են ակցիան իրականացնողներին, ովքեր սկսել են ուղիղ եթերով հեռարձակել ոստիկաների մուտքը: Մի քանի րոպե հետո ուղիղ հեռահարձակումը ընդհատվել է, ինչպես նաև անհասանելի են դարձել ակցիայի մասնակիցների հեռախոսահամարները: Ենթադրվում է, որ նրանք հրավիրվել են բաժին ադրբեջանական ոստիկանության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Աբովյանում քաղաքապետ են ընտրում
Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաք...
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
Սերժ Սարգսյանի դեմ կարող են քրեական գործեր հարուցվել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։...
ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի հայերի նկատմամբ հայտնի դեպքը. Ում էր դա պետք. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկաններ...