Ինչ փուլում է Սերժ Սարգսյանի եղբորդորդուՙ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործը. Armlur.am
Հունիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Դատախազությունը նաեւ նշում է, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների եւ ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է:
Armlur.am-ը գրում է, որ մինչ այդ Պրահայի մունիցիպալ դատարանից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, համաձայն որի` հունիսի 22-ից 26-ը Պրահայի դատարանում կայանալու է արտահանձնման մասով, ամենայն հավանականությամբ, վերջնական նիստը: Ըստ էության դեռեւս վերջնական որոշումը չկա, եւ դեռ վերջնական հայտնի չէ` կտան, թե չեն տա Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավապահներին: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին չեխական Tyden պարμերականը հաղորդել էր, որ Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել Սերժ Սարգսյանի եղμորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ Tyden-ի, տվել է Պրահայի դատարանն անցած շաբաթ:
Նարեկ Սարգսյանը ձերμակալվել է անցած տարի` դեկտեմμերին, Պրահայում` Ինտերպոլի եւ չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով եւ կեղծ անձնագրով: Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական զենք պահելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Աբովյանում քաղաքապետ են ընտրում
Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաք...
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
Սերժ Սարգսյանի դեմ կարող են քրեական գործեր հարուցվել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։...
ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի հայերի նկատմամբ հայտնի դեպքը. Ում էր դա պետք. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկաններ...