Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները վնասազերծել են հարձակում կատարած տղամարդուն
Ոստիկանությունից հայտնում են, որ Մասիսում ավազակային հարձակում էր կատարվել: Մայիսի 31-ին, օրը ցերեկով, մի տղամարդ Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ էր մտել, հարցուփորձ արել` որ կոշիկն ինչ…
Ոստիկանությունից հայտնում են, որ Մասիսում ավազակային հարձակում էր կատարվել: Մայիսի 31-ին, օրը ցերեկով, մի տղամարդ Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ էր մտել, հարցուփորձ արել` որ կոշիկն ինչ արժե, եւ երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, գումար էր պահանջել: Բայց գործն այլ ընթացք էր ստացել. հարձակումը ձախողվել էր:
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել, զարգացումներն անկախատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել:
Իսկ զարգացումներ, այնուամենայնիվ, եղել էին: Քաղաքացիներն օգնության էին հասել, վնասազերծել հարձակում կատարած 41 ամյա տղամարդուն, որն էլ վայր ընկնելիս վնասել էր դեմքը:
Իրավապահները նրան հիվանդանոց տեղափոխեցին: Բուժօգնություն ստանալուց հետո տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Ոստիկանները կասկածյալին բերման ենթարկելով սահմանափակվել եւ գործն ավատված համարել, բնականաբար, չէին կարող: Անհրաժեշտ էր զրուցել խանութի վաճառողուհիների հետ, որոնք, ի դեպ քույրեր էին, պարզել դեպքի հանգամանքները...
Ավազակության փաստով միջոցառումները շարունակվում էին, երբ նույն օրը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Շիրազի փողոցում, ժամեր առաջ մի կնոջ են կողոպտել: Տուժողը բաժին հրավիրվեց: Ըստ նրա` հանրախանութից գնումներ կատարած դուրս էր եկել, մի տղամարդ թիկունքից մոտեցել էր, ձեռքից բացահայտ հափշտակել դրամապանակն ու փախել: «Կլիներ մոտ 40 տարեկան, միջահասակ էր, ճաղատ»,-ասում էր տուժողը:
Կողոպուտը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին հանրախանութի տեսախցիկների տեսագրությունները...
Տեսագրությունների վերծանումը հուշում էր, որ կողոպտողին փնտրելու կարիք չկա: Նա արդեն ոստիկանությունում էր: Շիրակի փողոցում կատարվածը, նույնպես բերման ենթարկված տղամարդու ձեռքի գործն էր: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալին եւ նա խոստովանեց, որ ավազակային հարձակումից ժամեր առաջ նաեւ մի կնոջ է կողոպտել:
Քննչական փորձարարության ժամանակ կասկածյալը մանրամասնեց, թե որ դեպքն ինչպես է եղել, նաեւ թաքցրած տեղից ներկայացրեց հափշտակած դրամապանակը:
Դանակն առգրավվել է: Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Երևանում իրենց արտոնյալ համարող անձինք հայտնվեցին ոստիկանությունում. shamshyan.com
Այսօր, կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թիկնապահներով շրջելու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Դուբայում. 17 զոհ կա
Դուբայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Ինչպես հայտնում է Gulf News-ը` ավտոբուսը վերադառնում...
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Երեւանում, մայիսի 31-ին ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երեւ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7