Պատահարներ
«ԿամԱԶ»-ի բաքից ընդհանուր 420 լիտր բենզին է գողացել
Հունիսի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի եւ Քաջարանի բաժանմունքի ծառայողները, համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով…
Հունիսի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի եւ Քաջարանի բաժանմունքի ծառայողները, համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ բերման են ենթարկել ՍՊ ընկերության վարորդ, 55-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 20 լիտր տարողության պլաստիկ երկու տարա՝ դիզելային վառելանյութով: Նա հայտնել է, որ վառելանյութը գողացել է իրեն ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի բաքից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վարորդը,, անցած տարվա սեպտեմբերից սկսած, նույն բետոնախառնիչ ավտոմեքենայի բաքից գողացել է ընդհանուր 420 լիտր դիզելային վառելանյութ եւ այն պահել իր ավտոտնակում:
Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Երևանում իրենց արտոնյալ համարող անձինք հայտնվեցին ոստիկանությունում. shamshyan.com
Այսօր, կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թիկնապահներով շրջելու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Դուբայում. 17 զոհ կա
Դուբայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Ինչպես հայտնում է Gulf News-ը` ավտոբուսը վերադառնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Այսօր Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել: Այրվում են դաշտերը: Մեքենաներն արդեն մի քանի րոպե է, ինչ երթևեկում են հրդեհի ծ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7