Քաղաքականություն
ՍԱՍ-ի Արտակը բացատրություն է տվել
Երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել: Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը: Լրատվականի…
Երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել: Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը:
Լրատվականի տեղեկություններով, վերջինս հերքել է իր մասնակցությունը միջադեպին՝ նշելով, որ մասնակիցների hետ որեւէ առնչություն չունի:
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին նրա մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի քաղաքացիների միջեւ՝ բարձր խոսելու պատճառով:
ՀՀ ոստիկանությունից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են, որ Արտակ Սարգսյանը ոստիկանության բաժնում բացատրություն է տվել: Ոստիկանությունից ասացին, որ տեղեկություն է ստացվել, որ Իսահակյանի փողոցի համալիրներից մեկում միջադեպ է եղել, ստուգումներ են իրականացվում: Նաեւ ասացին, որ մի քանի անձինք ներկայացվել են ոստիկանություն՝ այդ թվում համալիրի աշխատակիցներ տվել են բացատրություններ:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...