Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Փաշինյանը ՌԴ-ում կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Փաշինյանը ՌԴ-ում կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին եւ հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...