Քաղաքականություն
Նարինե Թուխիկյանը ԱԺ պատգամավորի մանդատը հետ վերցնելու ևս 1 օր ժամանակ ունի, հորդորեց սպասել
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը այսօրվա դրությամբ հետ չի վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը։ Այս մասին նա ասաց NEWS. am–ի հետ զրույցում։ «Ես դեռ…
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը այսօրվա դրությամբ հետ չի վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը։ Այս մասին նա ասաց NEWS. am–ի հետ զրույցում։
«Ես դեռ բավական ժամանակ ունեմ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ մեկ օր է մնացել, Թուխիկյանն ասաց. «Մեկ օրն էլ բավական ժամանակ է։ Իմանալով, որ 1 օր ունեմ, դրան դեռ չեմ անդրադարձել»։ Հարցին՝ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացե՞լ է, նա խնդրեց սպասել. «Մեկ օր էլ սպասենք»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, մայիսի 31-ին հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Եթե մեկշաբաթյա ժամկետում նա հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:
Հավելենք, որ նրա անունը շրջանառվում է որպես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում (մշակույթի գծով)։
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...