Քաղաքականություն
Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում երեկ ուշ գիշեր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Այս մասին NEWS .am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն…
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում երեկ ուշ գիշեր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Այս մասին NEWS .am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։
«Այն աստիճանի վատ էր վիճակը, որ արյան մեջ շաքարի քանակը ցույց չէր տալիս։ Սա դիտում եմ ուղղակի խոշտանգում անձի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրան քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է...