Պատահարներ
Կենդանիների մնացորդներ «Գումի» շուկայի մոտակա աղբամանում. քաղաքապետարանի արձագանքը
Երեւանի կենտրոնում՝ «Գումի» շուկայի հարեւանությամբ, աղբամանը ծանրաբեռնված է կենցաղային աղբով ու անասունների մնացորդների թափոններով՝ ոսկորներ, կմախքներ, գանգեր: Ֆեյսբուքյան օտատերերից մեկի հրապարակած…
Երեւանի կենտրոնում՝ «Գումի» շուկայի հարեւանությամբ, աղբամանը ծանրաբեռնված է կենցաղային աղբով ու անասունների մնացորդների թափոններով՝ ոսկորներ, կմախքներ, գանգեր:
Ֆեյսբուքյան օտատերերից մեկի հրապարակած լուսանկարները փոխանցելով Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրեցինք մեկնաբանել այս հակահիգենիկ իրավիճակը:
«Այնտեղ մենք տեսնում ենք բացարձակապես անընդունելի մի պատկեր, եւ ակնհայտ է, որ մսավաճառները աղբ են թափում այն հատվածում, որտեղ իրավունք չունեն՝ ստեղծելով վտանգավոր վիճակ:
Աղբահանություն իրականացնող «Սանիթեկ» ընկերությունը կամ մեր համայնքային սեփականություն հանդիսացող մեքենաները կմաքրեն այդ տարածքը, եթե դեռ չեն մաքրել: Կարծում եմ արդեն մաքրել են: Բացի դրանից, քաղաքապետը տեղեկանալով խնդրի մասին, հանձնարարեց վարչական շրջանի ղեկավարին՝ համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, հետագայում բացառել նման տեսարանները»,- ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Երեւանում, մայիսի 31-ին ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երեւ...
Երևանում իրենց արտոնյալ համարող անձինք հայտնվեցին ոստիկանությունում. shamshyan.com
Այսօր, կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թիկնապահներով շրջելու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Դուբայում. 17 զոհ կա
Դուբայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Ինչպես հայտնում է Gulf News-ը` ավտոբուսը վերադառնում...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7