Քաղաքականություն
Բացահայտվեց Փաշինյանի հերթական ֆեյք լուրը․ Շարմազանով
Gohar Vardanyan
1 րոպե
723 դիտում
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա՝ որտեղ է թաքնված վարչապետի այսօրվա նյարդայնության պատճառը. քիչ առաջ ամենաիշխանական կայքերից մեկում կարդացի մի վերլուծություն-քարոզչություն, որի նպատակն է ցույց տալ, թե ինչքան վատն են նախկինները: Հաշվի առնելով կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի, մեղմ ասած, նյարդային վարքագիծը և ուղիղ, իսկ իրականում շփոթված հանձնարարականները, ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է կոշտ հակահարված տալ իրեն քննադատողներին: Երբ իշխանությունը մարդկանց ու երկրի վիճակը լավացնելու փոխարեն անվերջ խոսում է նախկիններից, նշանակում է՝ ասելիք ու անելիք չունի: Շատ վատ է, որ վարչապետը ցայտնոտի մեջ է ընկնում, երբ մի քանի կայք իրեն քննադատում են: Բա մեր ջանը քա՞ր էր, պարոն Փաշինյան: Ինչ ասես գրում էին. էլ Հունաստանի կղզի, էլ Սանկտ-Պետերբուրգում հյուրանոցներ, էլ թալանած միլիոններ... Հիմա այսօր իշխանությունը նյարդայնացել է, թե մամուլում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների վերաբերյալ ոչ հավաստի նյութ է գնացել, և սա հայտարարում են հարձակում ՀՀ-ի վրա: Ե՛վ նախկինում, և՛ այսօր, զրպարտությունն ու անձնական վիրավորանքով խոսելը դատապարտել եմ և դատապարտում եմ: Բայց էդ, որ հիմա ժողով եք անում, բա չէիք հիշո՞ւմ, որ դուք եք մեր երկրում ֆեյք լուրերի տարածումը խրախուսել տարիներ շարունակ: Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապին դուք էիք ամբիոն բարձրացրել, դուք էիք 9 տարեկան երեխու շուրթերով հայհոյում Արցախի հերոսներին... Ես չեմ բաժանել հասարակությունը սևերի և սպիտակների, այլ՝ դուք:
Հ.Գ. Անհասցե հայտարարություններին էլ վերջ տվեք: Վերջապես գիտակցեք, որ երկրի ղեկավար եք:
Հ.Հ.Գ. Երեկ պարզվեց, որ նախկին իշխանությունները լավ էլ Արցախի ղեկավարությանը տեղեկացրել են բանակցային գործընթացի մանրամասներին: Բացահայտվեց Փաշինյանի հերթական ֆեյք լուրը: Ահա՝ որտեղ է թաքնված Փաշինյանի այսօրվա նյարդայնության պատճառը»:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
499
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
228
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,032
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Gohar Vardanyan
8,634
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,298
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
261
Թույլատրվել է Սամվել Կարապետյանին սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ. ՔԿ
1 րոպե
379
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
355