Պատահարներ
Բացահայտվել է Սիփան Փաշինյանի մեքենայից գողություն կատարող անձի ինքնությունը
Shamshyan .com-ի տեղեկություններով՝ երեկ հունիսի 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները…
Shamshyan .com-ի տեղեկություններով՝ երեկ հունիսի 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են հունիսի 4-ին Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան թալանելու դեպքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել Ներքին Չարբախ թաղամասում բնակվող, սակայն Երևանի Ջրվեժ թաղամասում հաշվառված 40-ամյա Հունան Ավետիսյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոչ միայն խոստովանել է կատարած գողությունը, այլև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել է գողոնը։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում նա կոտրել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարեկան հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Երեւանում, մայիսի 31-ին ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երեւ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Այսօր Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել: Այրվում են դաշտերը: Մեքենաներն արդեն մի քանի րոպե է, ինչ երթևեկում են հրդեհի ծ...
Երևանում իրենց արտոնյալ համարող անձինք հայտնվեցին ոստիկանությունում. shamshyan.com
Այսօր, կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թիկնապահներով շրջելու կ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7