Քաղաքականություն
Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 30 տարի թալանել են երկիրը․ վարչապետ
Այսօր ԱԺ բակում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու խնդրին՝ Փաշինյանն արձագանքեց․ «Բանաձեւ կա՝ ազգային արժեքների…
Այսօր ԱԺ բակում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու խնդրին՝ Փաշինյանն արձագանքեց․ «Բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք։ Որ աչքով էին տալիս՝ բա զինված ուժերը, բա բանակը, բա էս։ Իրենք թալանել են քաղաքացուն, բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է՝ ազգային արժեքների համար ես բռնություն եմ կիրառել։ Եթե էդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահները պետք է պարզեն՝ էդ ակցիան ինչ-որ երկու հոգի որոշել են մարդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարարական եւ դա կազմակերպված ակցիա է։ Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Եւ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որեւէ մեկը թող մեր բարեկրությունը չշփոթի թուլության հետ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...