Քաղաքականություն
Զելենսկին կբռնագանձի անօրինական հարստացած պաշտոնյաների ունեցվածքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման քրեական պատասխանատվության ենթարկելու մասին…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից՝ նախագիծը ներկայացնում է պաշտոնատար անձանց ապօրինի ակտիվների բռնագրավման նոր մեխանիզմ`առանց մեղադրական դատավճռի, քաղաքացիական կարգով, ինչպես նաև վերականգնում է ապօրինի հարստացման համար պաշտոնյաների պատիժը:
Այսպիսով, չի սահմանվում ազատազրկում, սակայն ավելի քան 900,000 ուկրաինական գրիվնայից ավելի չհիմնավորված ակտիվների հայտնաբերման դեպքում պատասխանատվությունից չի կարողանա խուսափել անգամ այն պաշտոնյան, որն այժմ չի աշխատում, բայց նախկինում անօրինական կերպով հարստացել է:
Բոլոր այդ միջոցները գանձվելու և օրինական կարգով ուղղվելու են Ուկրաինայի պետական բյուջե:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...