Քաղաքականություն
Քաղաքական որոշում էր. Զեյնալյանը՝ ԱԺ կողմից ՍԴ դատավոր չընտրելու մասին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համակարծիք չէ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր է առաջացնում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ…
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համակարծիք չէ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր է առաջացնում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ առաջադրելու սահմանադրական արգելք չկա։
«Կարծում եմ՝ սահմանադրական այդպիսի արգելք չէր կարող լինել, որովհետև այն կհակասեր մարդու իրավունքներին»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք ՍԴ դատավորի թեկնածուներին դեմ քվեարկելը քաղաքական որոշում էր, մինչեւ նախագահն առաջադրի Վահե Գրիգորյանի թեկնածությունը, նախարարը պատասխանեց. «Իհարկե քաղաքական որոշում էր, իրավաքաղաքական որոշում էր, չէր կարող քաղաքական չլինել»:
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի անձին, Զեյնալյանը նշեց, որ նրան ճանաչում է, իրավունքի կատեգորիաներով մտածող անձնավորություն է. «Կարծում եմ՝ անաչառ է եւ կաշկանդված չէ որեւէ կարգավիճակով: Նա լավագույն իրավաբաններից մեկն է»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...