Քաղաքականություն

Ի՞նչ կպարզի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը. «Ժամանակ»

Gohar Vardanyan 201 դիտում
Ի՞նչ կպարզի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը. «Ժամանակ»
«Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ խորհրդարանական հանձնաժողովը նիստերը կանցկացնի դռնփակ, հայտարարել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հանձնաժողովի քննության ենթակա հարցերի շրջանակը լինելու է շատ լայն, այդ թվում, օրինակ, հակառակորդի գործողությունների կանխման ուղղությամբ ԶՈՒ հրամանատարների որոշումների օպերատիվությունը: Անկասկած է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի իրավասության տակ է մի հարց, որն իր նշանակությամբ ոչ միայն զուտ ներքին չէ, այլ նույնիսկ ավելին է, քան ռեգիոնալը: Մենք Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական շերտերի մասին գրել ենք պարբերաբար, ամենատարբեր դիտանկյունների և վարկածների ուսումնասիրմամբ, և այստեղ, անշուշտ, դաշտը չափազանց լայն է, և միաժամանակ, իհարկե, չափազանց պատասխանատու՝ ընդհուպ ազգային անվտանգության տեսանկյունից: Եվ անկասկած է, որ հանձնաժողովը պետք է առաջնորդվի չվնասելու սկզբունքով, որպեսզի իր գործունեությամբ ոչ թե վտանգի, այլ բարձրացնի Հայաստանի ազգային անվտանգությունը: Այստեղ, բնականաբար, շատ բան կախված է այն հանգամանքից, թե հանձնաժողովի հետ ինչպես են գործակցելու այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Ապրիլյան պատերազմի օրերին եղել են պետության կառավարման ղեկին, զբաղեցրել բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոններ: Այդ իմաստով, օրինակ, բացի հասկանալիորեն Սերժ Սարգսյանից՝ Գերագույն գլխավոր հրամանատարից, հույժ կարևոր է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատրաստակամությունը: Ինչ խոսք, կարևոր պաշտոնյաները չեն սահմանափակվում Սերժ Սարգսյանով կամ Սեյրան Օհանյանով, սակայն այստեղ առանձնահատուկ է մի հանգամանք, որի մասին Սեյրան Օհանյանը խոսել էր ավելի վաղ, կարծես թե դեռ մինչև թավշյա հեղափոխությունն իր տված հարցազրույցներից մեկում: Նա հայտարարել էր, որ ինքը Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո համաձայն չի եղել պատասխանատվությունը ամբողջությամբ կամ հիմնականում բանակի, զինված ուժերի վրա դնելու մոտեցմանը: Այդ մոտեցումը փաստացի կիրառում էր Սերժ Սարգսյանը, որը պատերազմից հետո պաշտոնանկ արեց մի շարք բարձրաստիճան զինվորականների, այդ թվում, ի դեպ, հետախուզության պետ Արշակ Կարապետյանին, ամիսներ անց, իհարկե, նրան նշանակելով Ռուսաստանում Հայաստանի ռազմական կցորդ: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան վերադարձրեց Հայաստան և նշանակեց իր խորհրդական՝ հայտարարելով, որ ծանոթ է Ապրիլյանի մասին գաղտնի տեղեկությունների հարյուրավոր էջերի, որտեղ որևէ բան չկա հետախուզության թերացման մասին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250