Թող ռադները քաշեն. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող արձագանքներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադարձել է ՀՀ-ում վերջին իրադարձությունների, այդ թվում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ՌԴ-ից հնչող արձագանքներին:


«Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել ու այդպիսի տպավորություն է եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններին, և իրոք իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթներն իրոք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»,- ասել է նա:


Սիմոնյանը նաև խոսել է ձերբակալությանն անդրադարձող ռուս հաղորդավարների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններից:


«Կարող է Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել, հիմա իրենք ասում են՝ մեր ընկերն է: Ում փող է տվել, հարսանիքին երգել են, իր ընկերներն են: Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությո՞ւն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն:


Ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում: Այդ կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը՝ ՀՀ փակված է: Բայց եթե պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ:


Դրանք առնվազն մեր ժողովրդի նյարդերի վրա ազդում են: Այլ հարց է՝ ինչ-որ ձևով դա մեզ օգուտ է տալիս, որովհետև եթե հեքիաթներ են պատմում, որ ԱՄՆ-ի սպեցնազը ՀՀ ԱԺ-ում էր կամ կառավարությունում էր, մեր ժողովուդրը գիտի չէ՞ թե ՀՀ-ում ինչ է կատարվում, գիտի՝ որ սուտ են ասում»,- հավելել է ԱԺ նախագահը:


Ինչ վերաբերում է Լավրովի մտահոգությանը, Սիմոնյանն ասել է, որ Լավրովին իր գործընկերը՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է, և որ ինքն ավելացնելու բան չունի: