Չէին կարող չիմանալ ՀԷՑ-ում և որոշել են «կանգնել եկեղեցու կողքին». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել է.
«Ինչպես տեսնում եք նկարից՝ տվյալ հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին։ Այդ հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ ՀԷՑ-ում և որոշել են «կանգնել եկեղեցու կողքին»։
Հարգելի գործընկերներ, քիչ առաջ Հայաստանի պատմության թանգարում էի եւ էլեկտրականությունն անջատվեց։
Ասվածս չափազանցություն չհամարեք․ վերջին շրջանում չի եղել մի որեւէ այցելություն, որտեղ հոսանքը կամ գնացած չլինի, կամ ընթացքում չգնա։ Դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, հյուրանոցներ, ռեստորաններ։ Սեփական աչքով եմ տեսել։
Սա էներգետիկ ճգնաժամ է։ Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ–ի նկատմամբ։
Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք՝ ինչպես։ Խնդրում եմ թեման չցրել։ Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ–ի ազգայնացման։ Ամբողջական եւ կտրուկ։
Ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Պարոն Խուդաթյան, կոնկրետ առաջարկներ տվեք։ Ժամկետը՝ 1 ամիս»։
Նմանատիպ հոդվածներ
Կազատվեն աշխատանքից և կդատվեն. Փաշինյանի գրառումը
Հայասանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է. «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քա...
Անհետաձգելի քննչական գործողություններ՝ «Տաշիր գրուպ» գրասենյակում
«Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են սկսվել: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել...
Հուսանք ահաբեկչության խրախուսման փորձ չէր. Կոնջորյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են...
Իրավիճակը մտահոգիչ է. դժվար թե դա Հայաստանին օգուտ տա. Լավրով
Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է: Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները մտահոգում են...