Մոսկվան Բաքվի գործողությունները ոչ բարեկամական է համարում
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին բողոքի նոտա է հանձնվել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Հուլիսի 1-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոք է ներկայացվել՝ կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների, ադրբեջանական կողմից երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի հետ, - նշվում է հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին նոտա է հանձնվել՝ Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին անհապաղ կալանքից ազատելու պահանջով»,-նշել են նախարարությունից:
Ռուսաստանի իրավապահ մարմիններին լիազորությունների չարաշահման մեջ մեղադրելու՝ Բաքվի փորձերը միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին. ընդգծել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Sputnik Ադրբեջանի» դեմ, կատարվել են մի շարք ձերբակալություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...