Կա տուգանք սահմանելու հանրային պահանջ. Գալջյան
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում էին արդարացի մտահոգություն՝ կապված այն դեպքերի հետ, երբ որոշ քաղաքացիներ օգտվում են հանրային տրանսպորտից՝ խուսափելով վճարումից։
Ըստ առկա տվյալների՝ ուղևորների շուրջ 80 տոկոսը բարեխղճորեն վճարում է, և սա այն դեպքում, երբ առկա չէ տուգանք, ինչը շատ լավ ցուցանիշ է և խոսում է քաղաքացիների բարձր սոցիալական պատասխանատվության մասին, մինչդեռ որոշ խմբեր հետևողականորեն խախտում են այս սկզբունքը։ Այս երևույթը խաթարում է հասարակական արդարության զգացումը և անտեսում է օրենքին ենթարկվող մեծամասնության շահերը։
Սա այն բացառիկ դեպքերից է, երբ կա հանրային պահանջ՝ տուգանք սահմանելու, իսկ միևնույն ժամանակ քոչարյանամերձ «Մայր Հայաստան»-ը կազմակերպել է բողոքի ցույց Ազգային ժողովի դիմաց, որտեղ այսօր պետք է քննարկվի տուգանքի նախագիծը։ Եվ բոյկոտի մասին ահասարսուռ պատկերացումներ տարածող 12 հոգանոց խմբակցության ցույցին անգամ ամբողջ խմբակցության կազմի քանակի մարդ չի եկել, իսկ ավելի ուղիղ՝ բացի իրենցից որևէ այլ քաղաքացի չի եկել։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ կտրված են քաղաքացիների իրական խնդիրներից և զբաղված են միայն արված գործերը վատաբանելով»։

Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...