Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի Ղազախստան կատարած այցի օրը հրամայել են ստուգել հայերի ավտոմեքենաները
Համացանցում տեսանյութ է տարածվել Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովի մասնակցությամբ, որտեղ նա հրահանգ է տալիս ստուգել «հայկական…
Համացանցում տեսանյութ է տարածվել Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովի մասնակցությամբ, որտեղ նա հրահանգ է տալիս ստուգել «հայկական ավտոմեքենաները» և հայտարարում է, որ եթե դրանց վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները ստիպված կլինեն բացատրականով ներկայանալ իր մոտ:
«Եթե հայկական մեքենաների վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները բացատրականով ներկայանան ինձ մոտ՝ վաշտի հրամանատարների հետ միաին: Ես չեմ հավատա, որ դրանց մոտ որևէ խախտում չլինի: Եթե անձնագրային ռեժիմի խախտում է՝ ուղարկեք միգրացիոն ծառայություն: Այսինքն, ոչ միայն երթևեկության կանոնների խախտման… Լրիվ ստուգում, վիզուալ»,- ասում է Խանտեմիրովը:
NUR. kz կայքի փոխանցմամբ՝ Ղազախստանի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Ղազախստանի ոստիկանությունն այս հրահանգը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու այցի (մայիսի 28-29) ժամանակ:
Այս փաստի առթիվ մայիսի 28-ին Ղազախստանի ՆԳՆ-ում ստուգումներ են սկսվել, իսկ մայիսի 30-ին Բաուըրժան Խանտեմիրովն ազատվել է աշխատանքից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...