Քաղաքականություն
Քննարկել են Ռուսաստանում հայերի իրավունքների հետ կապված հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից: Հանդիպման ժամանակ կողմերը…
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած ազգաթյամբ հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև այդ նպատակով երկու երկրների օմբուդսմանների աշխատակազմերի միջև տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Նա կարևորել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր համագործակցությունը, ինչի արդյունքում Ռուսաստանում խնդիրների հանդիպող հայերի հարցերը քննարկման առարկա են դառնում: Արման Թաթոյանն այդ առթիվ իր շնորհակալական խոսքն է փոխանցել նաև ՌԴ դեսպանին:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...