Հասարակություն
Հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները
Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները:
Այս մասին հայտնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը։ Հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն եւ համաշխարհային պատմություն առարկաները:
Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 եւ կենսաբանություն՝ 1145 հոգի: Ձեւավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն են մայրաքաղաքում՝ տեղակայված թիվ 190 ավագ դպրոցում եւ թիվ 189 ավագ դպրոցում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0