ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանի ծեծի դեպքով ոստիկանությունը կզբաղվի
ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանից ընդունվել է ծեծի ենթարկելու մասին հաղորդում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ «Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու եւ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Իսկ նախորդ դեպքով տեղեկացնում ենք, որ մայիսի 19-ին Վարդան Հարությունյանից նույնաբովանդակ ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալուց: Ձեռնարկված միջոցառումներով եւ մարմնական վնասվածք հասցնելու փաստով նախապատրաստված նյութերով մայիսի 30-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի /դիմողի բողոքի բացակայության/ հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշման պատճենն ուղարկվել է քաղաքացուն:

Պատահարներ