Այլ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնում մեքենայի միջից երեխաներին «նվերներ» են շպրտել
Լրագրող Հասմիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կազմակերպված հունիսմեկյան տոնակատարությունից: «Գնացել էինք Էջմիածին ու այն, ինչ տեսանք, ուղղակի…
Լրագրող Հասմիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կազմակերպված հունիսմեկյան տոնակատարությունից:
«Գնացել էինք Էջմիածին ու այն, ինչ տեսանք, ուղղակի սարսափելի էր»,- գրել է նա՝ նշելով, որ ինչ-որ մեկը որոշել էր ուրախացնել երեխաներին, մեքենաներով նվեր-խաղալիքներ էր բերել քաղաքի կենտրոն:
«Երբ բացեցին մեքենաների դռները, սկսվեց մի գրոհ երեխեքի ու իրանց մամաների, ով ինչքան խաղալիք պոկեր, թռցներ, հերոս էր։ Էլ չեմ ասում շոգից վատանալն ու ճչոցները։ Սա ուղղակի գռեհկություն էր, ամոթ, խայտառակություն»,- գրել է Համբարձումյանը:
Լրագրողի գրառմանն արձագանքել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ կազմակերպիչները նախապես չէին իրազեկել քաղաքապետարանին, որի համար օրենքով սահմանված կարգով տուգանվելու են:
Իսկ քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումն, ըստ քաղաքապետի, հարակից տարածքում էր և շատ հաջողված էր:
Նմանատիպ հոդվածներ
Սիս գյուղի ճանապարհի նախագիծ նախահաշիվն ունենք. նոր տեսանյութ հայտնի տղայի մասնակցությամբ
Սիս գյուղի ճանապարհը հիմնանորոգելու համար հունիսի կեսին մրցույթ կհայտարարվի, տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան...
ՈՒՂԻՂ. Պայթյուն Դերժինսկում. կա 19 վիրավոր
Ռուսական Դերժինսկ քաղաքի «Կրիստալ» գործարանում որոտացած երեք պայթյունի հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել 19 մարդ,...
ՈՒՂԻՂ. Նախագահի նստավայրում մեկնարկել է հունիսմեկյան միջոցառումը
Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս օրվա կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարկուտ` Գեղարքունիքի Նորատուս գյուղում
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կարկուտ է տեղացել: Այս մասին գրել ու կից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր...