Քաղաքականություն
Կարանտինային համարվող վնասատուներ` ՌԴ ներկրված հայկական չիլի պղպեղներում
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության աշխատակիցները Խիմկիում «Մոսկվա-Կարգո» անցակետում Հայաստանից ներկրված թարմ չիլի պղպեղի…
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության աշխատակիցները Խիմկիում «Մոսկվա-Կարգո» անցակետում Հայաստանից ներկրված թարմ չիլի պղպեղի խմբաքանակի զննման ժամանակ Ռուսաստանում կարանտինային համարվող վնասատու՝ կալիֆոռնիական ծաղկային թրիպս են հայտնաբերել (Frankliniell aoccidentalis Perg.):
Ինչպես հայտնում է vmo24.ru կայքը, կառույցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կարանտինային օբյեկտը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննության ժամանակ:
Նշվում է, որ վարակված խմբաքանակի վերաբերյալ ՌԴ բուսասանիտարական օրենսդրությանը համապատասխան քայլեր են ձեռնարկվելու:
Կալիֆոռնիական ծաղկային թրիպսը չափազանց վտանգավոր է և հանդիպում է բույսերի 250 տեսակներում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ինքնաբացարկ կներկայացնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոն...