Հասարակություն
Ինչ ունեցվածք ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019 թ. մայիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Տոնոյանի հայտարարագրում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Տոնոյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել է 2,500,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա ավարտին կազմել է 2,850,000 ՀՀ դրամ:
Դավիթ Տոնոյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և կենսաթոշակից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Տոնոյանը ստացել է 8,145,082 ՀՀ դրամ, ինչպես նաև 1,796,160 ՀՀ դրամ՝ որպես կենսաթոշակ:
Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տարեկան եկամուտը կազմել է 9,941,242 ՀՀ դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3