Քաղաքականություն
Հայաստանը թևակոխում է սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ․ Էդմոն Մարուքյան
Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն…
Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը՝ նկատի ունենալով ՀՀ նախագահի զիջումը եւ երկրոդ անգամ Վահե Գրիգորյանի թկինածության առաջադրումը ՍԴ դատարանի դատավորի պաշտոնում, դատական իշխանության «ոտնատակ» վիճակը եւ սուպերվարչապետության ազդեցությունը օրենսդիր իշխանության վրա։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։ Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում է իրավիճակային լուծումներով, որոնք թիրախային խնդիրներ լուծելու փոխարեն առաջացնում են նոր և ավելի վտանգավոր խնդիրներ։
Սա ոչ այլ ինչ է, քան հեղափոխությունից հետո ստեղծված ժողովրդավարացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների հնարավորության մսխում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...