Այլ
Արտակարգ դեպք Երևանում. Երիտասարդը դանակահարել է եղբորը, հետո իրեն. Shamshyan com
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից…
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորները հարազատ եղբայրներ են՝ 26-ամյա Ա.Կ.-ն և 24-ամյա Ա. Կ.-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 26-ամյա եղբայրը տանը փորձել է ինքնավնասում կատարել, եղբայրը նկատել է և փորձել է կանխել, սակայն ավագ եղբայրը դանակի մի քանի հարված է հասցրել կրտսեր եղբորը, որից հետո ինքնսավնասում է արել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել եղբայրների կյանքը, սակայն նրանք մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Հունիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2...
Ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով
Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ին Սյունիքում և Արցախում, հունիսի 2-4-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է...
ԱՀԱԶԱՆԳ. Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է Կապան քաղաքում առաջացած «թթվային գետակների» մա...
Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել վարչապետի հետ
Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարկել հոր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ենթադրվում է, որ լ...