Պատահարներ
Թալանել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին
Shamshyan .com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 28-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 2 հասցեում…
Shamshyan .com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 28-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:30-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 2 հասցեում «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, կոտրել են Երևանի բնակիչ Ազատուհի Մուրադյանին պատկանող Nissan Tiida մակնիշի 90 GC 088 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի միջից հափշտակել պայուսակը:
Կայքի տեղեկություններով, պայուսակում եղել է գումար, Ա. Մուրադյանի անձնագիրը, աշխատանքային վկայականը, նույնականացման, բանկի և զեղչի քարտեր, ինչպես նաև բնակարանի և աշխատասենյակի բանալիները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ա. Մուրադյանը աշխատում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
«Ժողովուրդ». Սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը եւ բաքի մեջ ջուր լցրել
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր վթար Երևանում. վիրավորներ կան
Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինինե...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7