Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր վթար Երևանում. վիրավորներ կան
Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սոս Գասպարյանի…
Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սոս Գասպարյանի վարած Ford մակնիշի 36 AX 371 համարանիշի, Սևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Ալիկ Բենյամինյանի վարած Opel մակնիշի 35 RV 115 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Վասիլ Սարիբեկյանի վարած Opel մակնիշի 35 ZF 402 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա. Բենյամինյանը ՝ Մալայանի անվան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford-ը, որը բախվել է կարմիր լույսի տակ կանգնած Opel-ներին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Կոտրել են Երևանի նորաբաց այգու արձանը
Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կոտրել են Երեւանի նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը: Նկատենք, որ օգ...
Քիչ առաջ տրակտորը հարվածել է Գյումրի-Երևան գնացքին
«Հենց հիմա Գյումրի-Երևան գնացքին հարվածել է տրակտոր, մնացել ենք Դարալիկի և Քարակերտի ճանապարհին, նախնական տվյալներով կա...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7