Այլ
Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել
Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ ստացված տեղեկություններն իրացնելով թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Սեբաստիայի…
Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ ստացված տեղեկություններն իրացնելով թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 48–ամյա եւ 39–ամյա տղամարդիկ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի 6 փաթեթ՝ դեղահաբի բեկորներով։
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության հայտնաբերվածը եղել է «Սուբուտեքսի» հաբեր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության ամբողջական շղթա։ Պարզվել է, որ տղամարդը հաբերը ձեռք է բերել երկրորդ անձից, իսկ վերջինս իր հերթին երրորդ անձից էր ստացել։ Կարճ ժամանակում երկուսի ինքնությունն էլ պարզվել է։ Մայիսի 24–ի առավոտյան նախ հայընաբերվել, բաժին բերման ենթարկվել եւ հարցաքննության է ներկայացվել երկրորդը։
Կեսօրն անց Անդրանիկի փողոցում ոստիկաները հայտնաբերել եւ թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել թմրաշղթայի վերջին անձին։ ՀԱ Բ–2 թաղամասում ապրող 38–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղամիջոցի մեկ հաբ։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվել է նաեւ նրա բնակարանը։ Հայտնաբերվել են 150–ից ավելի հոգեներգործուն տարբեր դեղամիջոցների հաբեր։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով
Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ին Սյունիքում և Արցախում, հունիսի 2-4-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է...
Արտակարգ դեպք Երևանում. Երիտասարդը դանակահարել է եղբորը, հետո իրեն. Shamshyan com
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններու...
Հունիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2...
Եղանակը ՀՀ տարածքում
Մայիսի 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնա...