Հասարակություն
Նոր զարգացումներ մարզպետի եղբոր մասնակցությամբ ծեծի դեպքով. AmrLur am
Մայիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը` Ռուբեն Պետրոսյանը, ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանին, գրում է AmrLur am-ը:
Խնդրի հետ կապված դեռևս մեկ շաբաթ առաջ զրուցել էինք մարզպետի հետ, որը նշել էր, թե սա քաղաքական սադրանք է` ուղղված իր գործունեությանը. «Որքանով ինձ է հայտնի, և եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճնի ճանապարհին մեքենայի ազդանշաններով եղբորս հասկացրել է, որ կանգնեցնի մեքենան: Եղբայրս կայանել է: Երիտասարդը մոտեցել է եղբորս և շատ անհարգալից տոնով իմ և եղբորս հասցեին վիրավորական արտահայտություններ արել: Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկացել է ընդգրկվել թիմի ներսում, գործունեություն ծավալել մեզ մոտ, և ավելի ուշ հասկացանք` պաշտոնի ակնկալիքով է եկել, ինչը չէր կարող իրականություն դառնալ: Սույն օբյեկտը բազմաթիվ անգամ իմ գործունեության վերաբերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին», – նշել էր մարզպետը:
Ինչևէ, հետաքննական մարմինը բացատրություն էր վերցրել ինչպես Կոտայքի մարզպետի եղբորից, այնպես էլ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանից, և դատաբժշկի ուղեգիր էին տվել:
Արդյունքում երեկ մեզ հայտնի դարձավ, որ մայիսի 24-ին հետաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով հարուցել է քրեական գործ և այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: Սակայն նկատենք, որ մեղադրյալներ դեռ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3