Հասարակություն
Քվորում չլինելու պատճառով ԱԺ օրակարգը չհաստատվեց
ՀՀ ազգային ժողովի 2019-ի մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը ԱԺ-ն չհաստատեց քվորում չլինելու պատճառով: Շուրջ 1,5 ժամ պարտադիր քննարկման ներկայացված հարցերի քննարկումից և սպառումից հետո արդեն հերթական նիստերի օրակարգի նախագծերի երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց և ստացավ 61 կողմ ձայն: Նշենք, որ մեծ օրակարգը հաստատելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն:
Քարտուղարությունից հուշեցին, որ օրակարգը չի հաստատվել և ընդմիջումից հետո կրկին կփորձեն: Այս պահին խորհրդարանում ընդմիջում է:
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ չի կարող օրակարգը կրկին դրվել քվեարկության, նիստեր պետք է չկայանան: Մինչդեռ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ընդմիջումից հետո հարցը կրկին քվեարկության կներկայացվի։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3