Հասարակություն
Պուտինի առաջարկով` Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշակակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում:
Ինչպես հայտնում է nur.kz կայքը, որոշման մասին հայտարարվել է Նուր-Սուլթանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ:
Նշվում է, որ կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա այդ առաջարկն արել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ստեղծման գործում քաղաքական գործչի ունեցած մեծ ավանդը:
Նուր-Սուլթանում տեղի ունեցած ԵԱՏՄ խորհրդի նիստի շրջանակներում Նազարբաեւը Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներին Վլադիմիր Պուտինին ու Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգեւատրել է Նազարբաեւի անվան մեդալով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3