Հասարակություն
Ինձ կներգրավեն «սև ցուցակում», և ի՞նչ. Պոզները` Արցախ այցելելու մասին
Gohar Vardanyan
1 րոպե
386 դիտում
Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները ցավում է, որ վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ չի կարողացել մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս թեմայի շուրջ նա խոսել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Պոզները նշել է, որ մեծ համակրանքով է վերաբերվում Հայաստանին, և հայերին համարում է շատ խելացի ազգ: Նա ընդգծել է, որ իրեն գրավում է բարդ պայմաններում ապրելու և գոյատևելու հայերի բացառիկ կարողությունը։ Պոզներին դուր է գալիս նաև հայերի՝ կյանքից ուրախանալու անկախ ամեն ինչից ունակությունը:
«Ցավոք, ես չեմ եղել Լեռնային Ղարաբաղում։ Հաճույքով կգնայի, բայց չհասցրեցի։ Ես կգնայի իմ դիրքորոշումը հայտնելու, որ բոլորը, այդ թվում ՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այդ կողմում է, այլ ոչ թե՝ այն»: Ընդ որում Պոզները հայտարարել է, որ իրեն չի հուզում Բաքվի «սև ցուցակը», ընդհակառակը, այն միայն ժպիտ է առաջացնում իր մոտ:
«Դե ինձ կներգրավեն «սև ցուցակում», և ի՞նչ: Կարծում եմ ՝ ես կշարունակեմ գիշերը հանգիստ քնել», – ընդգծել է լրագրողը:
Պոզները նաեւ կիսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորություններով: Նրա խոսքով ՝ կառավարության ղեկավարի համար շատ կարեւոր է, եթե ոչ ամենակարեւորը, լրագրողի մասնագիտությունը։
«Ես նույնիսկ մտածում էի նրան ասել, որ չի կարելի միաժամանակ և լրագրող լինել, և վարչապետ: Նա շատ հասարակ մարդ է շփման մեջ, և նրա հետ հաճելի է զրուցել: Փաշինյանն ունի լսելու ունակություն, դա հազվադեպ է պատահում նման կարգավիճակով մարդկանց մոտ ։ Նիկոլ Փաշինյանը խելացի մարդ է», - ասել է Պոզները:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,683
37-ամյա տղամարդը 8-րդ հարկից նետվել է ու մահացել. Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
3,784
Աննա Հակոբյանը ասուլիսից անմիջապես հետո շտապել է հիվանդանոց. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1 րոպե
2,907
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
488
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
227
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
198
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
230