Հասարակություն
Հրդեհ` Սարյան փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում. դեպքի վայր է ժամանել 3 մարտական հաշվարկ
Երեւանում, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյան 27 շենքի 9-դ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս եւ կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել։
Shamshyan. com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, եւ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Այս պահին փրկարարներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ։ Դեպքի վայր են ժամանել նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանները պարզում են բնակարանատիրոջ ինքնությունն ու արդյոք հրդեհի հետեւանքով տուժածներ կան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3